Նիստը սկսելուց առաջ, ի դեպ, վարչապետ Կարապետյանը կաբինետից պահանջել է խստացնել պատասխանատվությունը անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչք վաճառողների, ինչպես նաև՝ 18 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված զվարճանքի վայրեր այցելության համար:
Կառավարությունն այսօր վավերացրել է՝ Դաշնության 100 մլն դոլար արտահանման վարկով ռուսական արտադրության զինտեխնիկա գնելու մասին համաձայնագիրն ու փաստաթուղթն անհետաձգելի ռեժիմով ուղարկել Ազգային Ժողով: Գործադրի այսօրվա օրակարգում էր նաև վերջին շրջանում հասարակական բուռն քննարկումների պատճառ դարձած ընտանեկան բռնությունների կանխարգելման վերաբերյալ նախագիծը. փոխված են փաթեթի վերնագրից մինչև ծնողի ու երեխայի իրավունքների մասին սխալ կարծիք ձևավորած, ընդդիմախոսներին քննադատության առիթ տված դրույթները՝ հատուկ շեշտել է արդարադատության նախարարը: Նիստը սկսելուց առաջ, ի դեպ, վարչապետ Կարապետյանը կաբինետից պահանջել է խստացնել պատասխանատվությունը անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչք վաճառողների, ինչպես նաև՝ 18 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված զվարճանքի վայրեր այցելության համար: Հանձնարարել է նաև՝ պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրումը: Կառավարության այսօրվա նիստի մյուս մանրամասները՝ մեր հետագա թողարկումներում: