«Կասկադ» հոլդինգի ստեղծած կենտրոնը երիտասարդ գիտնականներին հնարավորություն կտա ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին:
Հանրապետության նախագահի մասնակցությամբ գերազանցության երկրորդ կենտրոնն է բացվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: «Կասկադ» հոլդինգի ստեղծած կենտրոնը երիտասարդ գիտնականներին հնարավորություն կտա ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Լաբորատորիայի բացմանը հաջորդել է կրթաթոշակների հանձնումը. գերազանց առաջադիմության 55 ուսանող՝ այսուհետ «Տաշիր» ընկերության կողմից կստանա 500 դոլարին համարժեք դրամի չափով կրթաթոշակ: