116 աշակերտ դպրոց է գնում՝ պատրաստված ոչ միայն դասերին, այլև դասասենյակների առաջադրած դժվարություններին:
Կրթության տանիքը չպետք է կաթի, բայց Պտղունքում կաթում է: Կառավարությունը նախագիծ է մշակել 4-րդ կարգի վթարային շենքի փոխարեն մեկ հարկանի նոր դպրոց կառուցել, մարզպետարանը պնդում է, որ դպրոցը առնվազն երկու հարկ պետք է ունենա: Մինչև կորոշեն, 116 աշակերտ դպրոց է գնում՝ պատրաստված ոչ միայն դասերին, այլև դասասենյակների առաջադրած դժվարություններին: Ձեռնոցներն ու վերարկուները ցրտից փրկում են, բայց փլվող հատակի դեմ միջոց չկա: