Գլխավոր գանձապետն ասել է՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը չի վատանա:
Առողջապահության ոլորտը եկող տարի շուրջ ՝ 80 միլիարդ դրամ կծախսի՝ 5,8 միլիարդով պակաս այս տարվանից: Գլխավոր գանձապետն ասել է՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը չի վատանա: Գործադիրում համոզմունք ունեն, որ հնարավոր է ավելի փոքր բյուջեով շատ ավելի լավ արդյունքի հասնել: Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն բյուջեի 28 տոկոսը: Այստեղ հիմնական փոփոխությունը 3-րդ և ավելի երեխաների համար տրվող միանվագ նպաստի ավելացումն է: Նաև այն մայրերը, որոնք մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում են, ավելի վաղ աշխատանքի վերադառնալու դեպքում սոցիալական օժանդակություն կստանան: