Բոլոր գումարները տնտեսվարողները նորից ներդրել են բիզնեսում:
Ավելացված արժեքի հարկի աննախադեպ գումարի վերադարձ բիզնեսին: Միայն հոկտեմբերին պետեկամուտների կոմիտեն գործարարներին է վերադարձրել 8,5 միլիարդ դրամ: Բոլոր գումարները տնտեսվարողները նորից ներդրել են բիզնեսում: Պետությունից ստացված գումարների մեծ մասը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանն ու վերամշակող արդյունաբերությանը: