Նորոգում են Վանաձորի փողոցները 310 մլն դրամով, որ կառավարությունն է հատկացրել:
Նորոգում են Վանաձորի փողոցները 310 մլն դրամով, որ կառավարությունն է հատկացրել: Գրեթե 35 000 քառակուսի մետր ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ են կատարվել, նման լայնածավալ աշխատանքներ Վանաձորում վաղուց չեն արվել: 90 միլիոն էլ համայնքն է տվել: Փողոցներն արդեն անցանելի են, փոսերն ու դրանց մասին անեկդոտները՝ անցյալում: Քաղաքի կամուրջների մասին անեկդոտներ չկան, բայց քննարկվեց ու որոշվեց դրանցից մեկն էլ նորոգել: