Հիդրոպոնիկայի ինստիտուտում հենց քարերի մեջ են աճեցնում միրգ և հատապտուղ:
Մորին հատապտուղ է, որը լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում։ Բայց քարերի երկիր Հայաստանում ամեն ինչ պետք է աճել սովորի նաև քարի մեջ: Հիդրոպոնիկայի ինստիտուտում հենց քարերի մեջ են աճեցնում: Այս տարի են սկսել հատապտուղներ աճեցնել՝ ելակ ու մորի: Նաև որոշել են օգնել հրդեհից նոսրացած անտառներին. կաղնու սերմեր են ցանել. հենց քարերում ամրանան՝ կտեղափոխեն Խոսրովի ու Բյուրականի անտառներ: