Կառավարությունն այսօր գումար է հատկացրել՝ տուժած քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու համար:
Արմավիրում՝ Նորապատի հրդեհից հետո անտուն մնացած 11 ընտանիքները, ձմռանն ընդառաջ, վարձով բնակարան կունենան. Կառավարությունն այսօր գումար է հատկացրել՝ տուժած քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու համար: Այսօրվա նիստում, օրակարգային հարցերից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներից պահանջել է պետությունում կատարվող ռեֆորմները հասցնել հասցեատերերին: Դժգոհել է՝ որոշ բիզնեսներ անտեղյակ են, որ երկրում գործարար միջավայրը բարեփոխվում է, խոչընդոտներ են վերանում, խնդիրներ պակասում: Այն, ինչ կարող է հեշտացնել տնտեսվարողի կյանքը՝ չպետք է թղթի վրա մնա՝ ասել է Կարապետյանը: