Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք այլևս կրկնակի չեն հարկվելու:
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք այլևս կրկնակի չեն հարկվելու: Թեև նման պայմանավորվածություն կար դեռևս 1998-ից, սակայն մաքսային անցակետերում գործարարները, որոշ խոչընդոտեր էին ունենում: Պետեկամուտների կոմիտեի նախագահն ու Իրանի ֆինանսների փոխնախարարն այսուհետեւ խիստ կվերահսկեն, որպեսզի քաղաքացիները լիարժեք օգտվեն կրկնակի հարկումից ազատվելու հնարավորությունից: Մաքսակետերում խոչընդոտները վերացնելու համար ստեղծվել է հանձնաժողով: