«Կառավարությունը կանգնած է տնտեսությունը զարգացնող ու նոր աշխատատեղ ստեղծող բիզնեսի կողքին»,- հայտարարել է վարչապետ Կարապետյանը:
«Կառավարությունը կանգնած է տնտեսությունը զարգացնող ու նոր աշխատատեղ ստեղծող բիզնեսի կողքին»,- հայտարարել է վարչապետ Կարապետյանը միջազգային «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած ներդրողների խմբի հետ հանդիպմանը: Գործարար հյուրերին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ: «Լիդիանի» ներկայացուցիչների հետ զրույցում բիզնես միջավայրը բարելավելու քայլերի հետ Կարեն Կարապետյանը ընդգծել է ընկերության ստանձնած բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը: