Հարուցված քրեական գործը գլխավոր դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
Ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը: Հարուցված քրեական գործը գլխավոր դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությամբ՝ հատուկ քննչականի քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացել են ապացույցներ, որ «Վանաձոր» քրեակատարողականի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, այս տարվա ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել ու ստացել են տարբեր չափերի կաշառքներ: Նախաքննությունը շարունակվում է: