Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սպանվածների շարքերում եղել է նաև «Իսլամական պետության» 12 դաշտային հրամանատար:
Վերջին 2 օրում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածներից Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 304 զինյալ, վիրավորվել՝ շուրջ 170-ը: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սպանվածների շարքերում եղել է նաև «Իսլամական պետության» 12 դաշտային հրամանատար: Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են իսլամիստ զինյալների հավաքագրման կենտրոնը, հրամանատարական կետեր, հենակետեր, տանկեր, հրետանային կայաններ, զենքի 4 պահեստ: