Եթե նախկինում ապաստան տալու որոշումը բողոքարկվում էր Հայաստանի նախագահին, ապա օրինագծով բողոքարկումը կիրականացվի դատական կարգով:
Հայաստանի խորհրդարանը քառօրյայի երկրորդ օրը առաջին ընթերցմամբ քննարկել է քաղաքական ապաստան տալուն վերաբերող օրինագիծը, որը նոր Սահմանադրության պահանջն է: Եկող տարվանից, մայր օրենքի բարեփոխումների համաձայն, նորընտիր նախագահը, ապաստան տրամադրելու լիազորություն չի ունենա: Այդ իրավունքը կտրվի պետության լիազոր մարմնին: Եթե նախկինում ապաստան տալու որոշումը բողոքարկվում էր Հայաստանի նախագահին, ապա օրինագծով բողոքարկումը կիրականացվի դատական կարգով: