Կենտրոնացված համակարգը տարիների ընթացքում տվեց իր արդյունքը. դիմորդները գիտեն, որ գիտելիքին համարժեք գնահատական են ստանալու, ասել է Գիտության և կրթության նախարարը:
Այսօր Հայաստանի 29 և Արցախի 5 քննական կենտրոններում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն է հանձնել 5191 դիմորդ:
Կենտրոնացված համակարգը տարիների ընթացքում տվեց իր արդյունքը. դիմորդները գիտեն, որ գիտելիքին համարժեք գնահատական են ստանալու, ասել է Գիտության և կրթության նախարարը: Լևոն Մկրտչյանը նաև հայտարարել է, որ կրթական համակարգը մտել է փոփոխությունների փուլ: Մինչև հոկտեմբերի 2-ը նորամուծություն է լինելու՝ ամրագրվելու է առաջին հայտի գերակայության սկզբունքը, իսկ դիմորդը ոչ թե մեկ, այլ տարվա ընթացքում 2 անգամ քննություն տալու հնարավորություն կունենա: