Հայաստանը Եվրատեսիլ 2017-ին արծվի վերելք է խոստանում:
Հայաստանը Եվրատեսիլ 2017-ին արծվի վերելք է խոստանում: Մեր պատվիրակը՝ Արծվիկը «Թռիր ինձ հետ» երգի փորձերի ժամանակ արդեն գրավել է հարյուրավոր լրագրողների. նրանք ամենաբարձր՝ 100 միավորն են տվել մեր երգչուհուն: Համաեվրոպական երգի այս տարվա մայրաքաղաքում՝ Կիևում, տեղացի հայերն են մեր պատվիրակության կողքին: Մայիսի 9-ին, երբ Հայաստանում կնշեն եռատոնը, հաղթանակի լուրեր կսպասենք Ուկրաինայի մայրաքաղաքից: Այդ օրը Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչն է: