Մայիսի 1-ը ՀՀ-ում ոչ աշխատանքային օր է:
Մայիսի 1-ը ՀՀ-ում ոչ աշխատանքային օր է: Տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում երկրի ղեկավարը ընդգծել է, որ խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:
«Այդ արժեքները մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, և մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին: Ազնիվ գործը փառաբանող աշխատավորների այս օրը, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է»,- նշել է նախագահը: