Հետընտրական անորոշությանը անցնող շաբաթ վերջ տվեց Սահմանադրական դատարանը: Նոր խորհրդարանի աշխատանքային ստարտը կախված էր նրանից, թե բարձր դատարանը ի՞նչ վճիռ կկայացնի ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելու հայցի վերաբերյալ:

Եվ ահա, այս շաբաթ եղավ որոշումը՝ Կոնգրես- ՀԺԿ դաշինիքի պահանջը անհիմն է: Ուրեմն, նորընտիր Ազգային ժողովը առաջին նիստը կանցկացնի մայիսի 18-ին:
Հայաստանի քաղաքական օրակարգում կարևոր այս ամսաթվի հստակեցմանը նախորդած քառօրյա դատը թեժ ստացվեց: Այն վերածվեց դիմող ու պատասխանող կողմերի միջև փաստարկների, կարծիքների, գնահատականների իսկական ճակատամարտի: Կոնգրես- ՀԺԿ-ն, իր համոզմամբ, դատարան էր տարել աղաղակող կեղծիքների հազար 400 էջանոց թղթապանակ: Այն տապալելու համար, ԿԸՀ-ն հակափաստարկների գրոհ ձեռնարկեց՝ համոզմամբ, որ ընտրական վեճի հիմքերը խարխուլ են: