Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Էկվադորի հետ:
Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Էկվադորի հետ: Էկվադորի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելով՝ նախագահ Սարգսյանն ասել է՝ հույս ունի,որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ հարյուր հազարավոր հայեր՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելով, ապաստան են գտնել լատինաամերիկյան երկրներում, նաև կարևորել բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով գործակցության ակտիվացումը: Դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի՝ զարգացնելու Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունները: