Բանակցություններն, ըստ Էդուարդ Շարմազանովի, ավարտական փուլում են:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո՝ կուսակցության խոսնակը հայտարարել է, որ տեսանելի ապագայում ՀՅԴ-ի հետ կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: Բանակցություններն, ըստ Էդուարդ Շարմազանովի, ավարտական փուլում են: Նա հստակ ժամկետներ չի նշել, բայցև ընդգծել է, որ ընդհանուր հարցերում կողմերը եկել են համաձայնության։
«Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, այլ՝ պետության, հասարակության, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլական ունենալն է և քաղաքական կամքը՝ անշեղորեն գնալ այդ բարեփոխումների ճանապարհով»,-հայտարարել է ՀՀԿ խոսնակը: