Երկու ներդրումային ծրագրի մասին Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետնախարարը հայտարարել է վարչապետ Կարապետյանի հետ հանդիպմանը:
Երկու ներդրումային ծրագրի մասին Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետնախարարը հայտարարել է վարչապետ Կարապետյանի հետ հանդիպմանը: Դրանցից մեկը կլինի առողջապահության ոլորտում, մյուսը կենցաղային իրերի արտադրության գործարան է:
Լիբանանյան կապիտալով այժմ 211 ընկերություն է աշխատում Հայաստանում: «Այս թիվը ավելանալու բոլոր շանսերն ունի»,- ասել է վարչապետ Կարապետյանը: Գործադիրի ղեկավարը նկատել է, որ Հայաստանը ու Լիբանանը կարող են համագործակցել դեղագործության, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Լիբանանին մեր երկիրը կարող է հետաքրքրել ոչ միայն տեղական ներդումների մասով, այլև կարող է ճանապարհ հանդիսանալ դեպի եվրասիական միության շուկա ու Իրան: