Ձերբակալվելուց հետո Ջաբրայիլովան ասել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչում հավաստիանալուց հետո Նյու Յորքի ոստիկանները նրան բաց են թողել։
Միացյալ նահանգներում խայտառակվել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը։ ՄԱԿ-ում ապշերոնյան հանրապետության ներկայացուցչության առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրայիլովի տիկինը՝ Մեհրիբան Ջաբրայիլովան, բռնվել է գողության պահին։ Ինչպես փոխանցում է Նյու Յորք Դեյլի Նյուզը, նա Բրոնքս թաղամասի Մարշալս խանութից փորձել է 188 դոլար 88 սենթի ապրանք հանել խանութից` թաքցնելով մանկասայլակի մեջ։ Ձերբակալվելուց հետո Ջաբրայիլովան ասել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչում հավաստիանալուց հետո Նյու Յորքի ոստիկանները նրան բաց են թողել։ Քաղաքային ոստիկանությունը դիմել է ամերիկյան պետքարտուղարությանը՝ տիկին Մեհրիբանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։