«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, Չեխիայի արժեքավոր ներդրումն են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-նշել է նախարար Նալբանդյանը:
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը»,- հայտարարություն է տարածել արտգործնախարար Նալբանդյանը: «Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, Չեխիայի արժեքավոր ներդրումն են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-նշել է նախարար Նալբանդյանը: