Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հայտարարությունը, այն անվանել «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հայտարարությունը, այն անվանել «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»: «Մենք հույս ունեինք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին», - ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ, որտեղ նաև նշված է, թե նման հաղորդագրությունները կարող են զարգացնել ժողովուրդների միջև փոխադարձ ատելությունը: Հիշեցնեմ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում գրել էր: «Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին»,-ասել է Թրամփը և նշել, որ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայ է տեղահանվել ու սպանվել: