«Ավրորա» մրցանակաբաշխությունն այս տարի մայիսի 28-ին է:
Ապրիլի 24-ին մեկնարկել են «Ավրորա» նախաձեռնության միջոցառումները, որոնք կավարտվեն մրցանակաբաշխությամբ՝ մայիսի 28-ին: Մրցանակաբաշխության հավակնորդները մարդու իրավունքների համար՝ խիզախությամբ ու նվիրվածությամբ պայքարող մարդիկ են: Հանձնաժողովն այս տարի ընտրել է 5 հավակնորդի՝ 66 երկրի ավելի քան 500 թեկնածուից: