Նախագահ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Պետության ղեկավարը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը քառօրյա պատերազմի օրերին էր: Նախագահը հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն անվտանգության սպառնալիքների հարցում: