Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը գործուղվում են պաշտպանական գերատեսչություն:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը գործուղվում են պաշտպանական գերատեսչություն: Քաղաքական որոշումն արդեն կա, նշանակումը՝ ժամանակի հարց է: Կուսակցության Գործադիր Մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է․ «Համոզված ենք, որ թե´ Արտակ Զաքարյանը, թե´ Արտակ Դավթյանը, կարող են թե´ իրենց մտավոր, թե´ հայրենասիրական, թե´ պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Հայաստանի Զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում»: