Այս պահին Կորեա թերակղզուն է մոտենում ԱՄՆ նավատորմի հարվածային տորմիղը, որը գլխավորում է «Կարլ Վինսոն» ավիակիրը:
Ճապոնական Կիոդո գործակալության տեղեկացմամբ, Միացյալ Նահանգները կհարվածի Հյուսիսային Կորեային, եթե Չինաստանը շարունակի Փհենյանին սանձելու հարցում անգործություն ցուցաբերել: Ըստ գործակալության, ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը այդ դիրքորոշման մասին Ճապոնիայի կառավարությանը տեղյակ էր պահել ապրիլի սկզբին: Կորեաական թերակղզուն է մոտենում ԱՄՆ նավատորմի հարվածային տորմիղը, որը գլխավորում է «Կարլ Վինսոն» ավիակիրը: