Քննարկվել և հավանության է արժանացել 16 նախագիծ:
Գորիսը հռչակվել է 2018թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Որոշումն ընդունվել է Տաշքենդում ՝ ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նախարար Նալբանդյանը ու նաեւ ելույթ ունեցել:
Քննարկվել և հավանության է արժանացել 16 նախագիծ: Արտգործնախարարները նաև հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։ Հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերին Մոսկվայում։