Տեխնիկան որոշ դեպքերում փորձարկված չէր, գուցե կարելի էր ավելի հարմար դիրքերում տեղադրել, բայց ընդհանուր առմամբ տեսախցիկներն աշխատում էին:
«Տեխնիկան որոշ դեպքերում փորձարկված չէր, գուցե կարելի էր ավելի հարմար դիրքերում տեղադրել, բայց ընդհանուր առմամբ տեսախցիկներն աշխատում էին: Կարող ենք արձանագրել, որ ինտերնետն ու տեխնոլոգիաներն իրենց դերն ունեցան Խորհրդարանական ընտրություններն ավելի թափանցիկ կազմակերպելու գործում», - նշել է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգորի Սաղյանը: Իսկ ինքնությունը ստուգող սարքերը թեև ինտերնետին միացված չէին, ապահովում էին տվյալ ընտրատարածքի տվյալները և, ըստ երևույթին, հետագայում հնարավոր կլինի ձևավորել առավել ընդհանուր տվյալների բազա: