Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները: Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան անցնելու հնարավություն ունեն 4 ուժեր՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Բոլոր 9 ուժերի նախնական տվյալները հետևյալն են
ՀՀԿ՝ 49,12 %
«Ծառուկյան» դաշինք՝ 27,32 %
«Ելք» դաշինք՝ 7,77 %
ՀՅԴ՝ 6,57 %
«Հայկական վերածնունդ»` 3,71 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2,07 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` 1,65 %«
«Ազատ դեմոկրատներ»` 0,94 %
Կոմունիստական կուսակցություն` 0,75%
Գրանցվել է 60, 93 տոկոսանոց մասնակցություն: Իր ձայնն իրացրել է ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացուց 1 միլիոն 577 հազար 323-ը: