Հայաստանի դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների 729 հրապարակում, որոնցից առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Հայաստանի դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների 729 հրապարակում, որոնցից առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ: 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն քվեարկությանը կամ կրկնաքվեարկությանը, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն: