Օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ միացումներ կլինեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և կներկայացվի տվյալ ժամի համար առկա ամենաթարմ տեղեկատվությունն ու նորությունները:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ապրիլի 2-ին կաշխատի արտակարգ ռեժիմով. փոխվել է Առաջին ալիքի եթերացանցը:
«Օրակարգ» լրատվական ծրագրի թողարկումները եթեր կհեռարձակվեն ժամը 09:00-ին, 13:00-ին, 17:00-ին և 21:00-ին:
Օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ միացումներ կլինեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և կներկայացվի տվյալ ժամի համար առկա ամենաթարմ տեղեկատվությունն ու նորությունները: Միացումները նախատեսված են ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին, 24:00-ին, 03:00-ին և 06:00-ին: