Կուսակցությունների և դաշինքների արձագանքին Հեռուստաընկերությունը սպասում է վաղը` մարտի 28-ին, մինչեւ ժամը 18-ը:
Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս նախընտրական հեռուստաբանավեճ անցկացնելու նոր նախաձեռնությամբ: Հեռուստաընկերությունը նախատեսում է մարտի 30-ին բանավեճ կազմակերպել ընտրարշավի մասնակից բոլոր ինը, քաղաքական ուժերի այն ներկայացուցիչների միջև, որոնք ընտրվելու դեպքում՝ առաջադրվելու են վարչապետի պաշտոնում:
Կուսակցությունների և դաշինքների արձագանքին Հեռուստաընկերությունը սպասում է վաղը` մարտի 28-ին, մինչեւ ժամը 18-ը: Ակնկալվում է, որ կուսակցություններն ու դաշինքները համաձայնություն կտան, և հնարավոր կլինի իրականացնել բանավեճ երկրի զարգացման տեսլականի շուրջ:
Ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերությունը նախաձեռնել էր բանավեճ՝ համամասնական ցուցակների առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչների միջև: Բայց այդ հեռուստաբանավեճը չկայացավ, քանի Հանրայինի հրավերին արձագանքեցին 9 ուժերից միայն երեք կուսակցություն և մեկ դաշինք՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները» եւ «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքը: