Եթե երեկ ներկայացել էր 23 պատգամավոր, ապա այսօր գրանցվել է 15-ը:
«Մեր շարքերը նոսրանում են», - այսօր կատակել է Ազգային ժողովի փոխխոսնակը՝ նկատի ունենալով խորհրդարանի գրեթե դատարկ դահլիճը: Եթե երեկ ներկայացել էր 23 պատգամավոր, ապա այսօր գրանցվել է 15-ը: Եվ քվորումի բացակայության պատճառով վերջին քառօրյայի երկրորդ նիստը եւս չի կայացել: