Սերժ Սարգսյանը չի ընդունում մոտեցումը, թե Գիտությունների Ազգային Ակադեմիան իր առաքելությունն ավարտել է:
Ակտիվ աշխատանք, գիտական նոր նվաճումներ, նաեւ էներգիայով լի երիտասարդ գիտնականներին ընդառաջ գնալու կամք: Հանրապետության նախագահն այս ամենն է ակնկալում պրոֆեսոր-ակադեմիկոսներից: Սերժ Սարգսյանը չի ընդունում մոտեցումը, թե Գիտությունների Ազգային Ակադեմիան իր առաքելությունն ավարտել է:
Գիտության կաճառի տարեկան ժողովին հարցուպատասխանի ձևաչափում Սերժ Սարգսյանը կողմ է արտահայտվել Ակադեմիայի ոչ արդյունավետ հատվածի օպտիմալացմանը: Հակառակը՝ պետք է ուժեղացնել այն ճյուղերը, որոնք աշխատում են, զարգացնում գիտությունը եւ մեր երկրին պատիվ բերում: