Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների քայլերին:
Հայաստանի Նախագահն ու Ռուսաստանի վարչապետը, երեկ երեկոյան Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ ամփոփել են ռազմավարական գործընկեր պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության արդյունքները, քննարկել առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների քայլերին: Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են Նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում: