Ստրասբուրգում մեր պատվիրակության կազմում առաջին անգամ ընդգրկվել է Արցախի նախագահի խորհրդականը, որի դիրքորոշումը, ինչպես նշվել է դատարանի դահլիճում, համաձայնեցված է եղել Արցախի նախագահի և իշխանության այլ ճյուղերի հետ:
Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապած 700-ից ավելի հայց է ներկայացվել եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի: 5-6 հարյուրն էլ Ադրբեջանն է ներկայացրել: Սակայն հայկական կողմի ներկայացրածից վարույթ ընդունվել է 23-ը, իսկ ադրբեջանականից՝ ընդամենը 5-ը:
Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նաև հայտնել է, որ Ստրասբուրգում մեր պատվիրակության կազմում առաջին անգամ ընդգրկվել է Արցախի նախագահի խորհրդականը, որի դիրքորոշումը, ինչպես նշվել է դատարանի դահլիճում, համաձայնեցված է եղել Արցախի նախագահի և իշխանության այլ ճյուղերի հետ: