Հայաստանը, միջազգային վիճակագրության համաձայն, ամենառազմականացված երկրներից է՝ զինված ուժեր-բնակչություն հարաբերակցությամբ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ հասարակության տրամադրվածությունը և համախմբումը բանակի շուրջ շատ բարձր մակարդակի վրա է:

«Դա իսկապես մեծ բանակ է», - ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Արցախյան խնդրի կարգավորումը, Վիգեն Սարգսյանի կարծիքով, առանց փոխվստահության հնարավոր չէ: Իսկ վստահության հասնել կարելի է, եթե լիարծեք իրագործվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները: