Նախագահներ Սարգսյանի ու Պուտինի հանդիպման օրակարգում կլինեն նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հայաստանի ղեկավարն արդեն հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
Հանրապետության նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Ռազմավարական գործընկերոջ բարձրաստիճան ղեկավարության հետ Սերժ Սարգսյանը կքննարկի քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային գործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: