Ընդհանուր առմամբ՝ խոսքն ավելի քան 200 միլիոն դոլար ներդրումների մասին է:
Կարապետյան ընտանիքը Գյումրիում ներդրումներ կանի. այսօր քաղաքում շրջայցից հետո հայտարարել է Վարչապետ Կարապետյանը: Նա ասել է, թե խնդրել է իր ընտանիքի անդամներին՝ ներդրում անել և համաձայնություն է ստացել: «Մեր ընտանիքի համար շատ մեծ պատիվ կլինի, որ առաջին ներդրումը մենք անենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ շուրջ 120 գործարարների մասնակցությամբ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ներդրումային նախագծի շնորհանդեսից հետո:
Ընդհանուր առմամբ՝ խոսքն ավելի քան 200 միլիոն դոլար ներդրումների մասին է: Այն ընդգրկում է հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնական հատվածը, որը հարուստ է պատմաճարտարապետական հին կառույցներով: