«Բարեփոխումն առանց շունչը կտրվելու չի լինի»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
«Բարեփոխումն առանց շունչը կտրվելու չի լինի»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Կառավարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ Հայաստանի վարչապետը ասել է նաև. «Մեր օրը պետք է չհերիքի բարեփոխումների համար»: Գործադիրի ղեկավարը հերթական հաշվետվություններն է պահանջել պաշտոնյաներից, քննադատել ու կոշտ հանձնարարականներ տվել: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հավաքել-ամփոփել է ներդրումային ծրագրերը: