Չավուշօղլուն խորհուրդ է տվել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին «խելքը գլուխը հավաքել» և քննադատել է Կամենոսի՝ Էգեյան ծովի, իբր, վիճելի հատված համարվող Իմիա կղզու մոտ ծաղկեպսակ թողնելու նախաձեռնությունը: Այդ տարածքում տարիներ առաջ թուրք-հունական բախման ժամանակ հույն զինվորներ էին զոհվել:
Թուրք-հունական հարաբերությունները սրվել են: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոպտորեն է արձագանքել թուրքական օդանավերի կողմից հունական օդային տարածքի խախտման դեպքերի առիթով Աթենքի մեղադրանքներին:
Չավուշօղլուն խորհուրդ է տվել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին «խելքը գլուխը հավաքել» և քննադատել է Կամենոսի՝ Էգեյան ծովի, իբր, վիճելի հատված համարվող Իմիա կղզու մոտ ծաղկեպսակ թողնելու նախաձեռնությունը: Այդ տարածքում տարիներ առաջ թուրք-հունական բախման ժամանակ հույն զինվորներ էին զոհվել:
Պանոս Կամենոսը հայտարարել էր, որ թուրքական ռազմական ուղղաթիռները շատ ցածր բարձրության վրա են թռչում հունական կղզիների վրայով և հնարավոր վթարի պատասխանատվությունն ամբողջովին կկրի Թուրքիան: