Արցախյան կարգավորումը դարձյալ գլխավորեց անցնող շաբաթվա հայաստանյան օրակարգը:
Արցախյան կարգավորումը դարձյալ գլխավորեց անցնող շաբաթվա հայաստանյան օրակարգը: Երևան է այցելում ԵԱՀԿ մինսկյան եռանախագահությունում Փարիզի գլխավոր դիվանագետը. Բաղրամյան 26-ում նրան հավաստիացնում են, որ Երևանը պատրաստ է բանակցել, սակայն ոչ հանուն բանակցության:
Նախագահ Սարգսյանն այցելել է առաջնագիծ ու Ստեփանակերտ, մտավորականների հետ խոսել կարգավորման սկզբունքների ու սառեցված բանակցային գործընթացի ճակատագրի մասին: Իսկ Երևանում վերլուծաբանները հայկական դիվանագիտական կորպուսից ակնկալում են շեշտադրումների խստացում: