ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան այցի կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան այցի կապակցությամբ:
Ըստ այդմ, համանախագահների այցի նպատակն էր քննարկել հակամարտության գոտում ապրիլյան աննախադեպ սրացման հետևանքով ստեղծված իրավիճակն ու հստակեցնել բանակցային գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումները: Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը ներկայում կարելի է որակել որպես «հարաբերականորեն հանգիստ»: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար՝ կարևորելով ավելի վաղ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը: Բացի այդ, համանախագահները քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ներկայացրել են իրենց տեսակետները բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի Արտգործնախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը: