Ավելի քան մեկ ամիս առաջ Հանրապետության նախագահը հայտարարեց Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման հիշեցրել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ այս օրերի փոփոխությունների մեկնարկն այդ ժամանակ տրվեց:

Իսագուլյանը համոզված է, որ այս փոփոխությունները չեն լինելու համակարգի մեջ տեղափոխություններ՝ ինչպես նախկինում, երբ համակարգի մեկ անձը փոխարինվում էր նույն համակարգի մեկ այլ անձով:
«Հիմա անհրաժեշտ է, որ կարևորագույն պոստերում լինեն մարդիկ, որոնք համակարգից դուրս են, արհեստավարժ են, որոնք ունեն հայրենասիրության բարձր զգացում և պատասխանատվություն՝ սեփական շահը ստորադասել պետական ու ազգային շահին», - ասել է Իսագուլյանը: Նա համոզված է, որ նախագահի նախաձեռնած այս փոփոխությունները անպայման ունենալու են սոցիալ-տնտեսական դրական հետևանք, բայց փոփոխությունների այս փուլը նաև վտանգներ է պարունակում.«բավականին լուրջ անջրպետին՝ որ կա իշխանություն-ժողովուրդ հարաբերությունում՝ հիմա ավելանալու է նաև համակարգի կողմից լուրջ ճնշումը. իրենց պաշտոնները կորցնելու մտավախությամբ շատերը փորձելու են հակադրվել այս փոփոխություններին. բոլորս պիտի դիմակայենք այն ճնշումներին, որ լինելու են թե համակարգի ներսից, թե դրսից»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը: