Մեքսիկայի իշխանությունները պայքարում են Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Հոակին Գուսմանի ընտանիքի անդամների դեմ:
Մեքսիկայի իշխանությունները պայքարում են Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Հոակին Գուսմանի ընտանիքի անդամների դեմ:
Օրերս մի խումբ մարդիկ առևանգել են 6 տղամարդու, որոնց թվում Գաճաճի 29-ամյա որդուն՝ Խեսուս Ալֆրեդոյին: Դեպքը տեղի է ունեցել Պուերտո Վալյարտա քաղաքի ռեստորաններից մեկում: Հոակին Գուսմանը, որը ղեկավարում է Սինալոա կարտելը, Մեքսիկայի հանցավոր աշխարհի ամենահայտնի առաջնորդներից մեկն է և այս տարվա հունվարից ի վեր երրորդ անգամ է հայտնվում իրավապահների ձեռքում: