Հայաստանի hանրային հեռուստաընկերությունը հաջողությամբ ավարտեց Հյուսիսային Ամերիկայում արբանյակային հեռարձակման փուլը: Նոյեմբերի մեկից Առաջին ալիքը միանգամայն անվճար հասանելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի մեր հայրենակիցներին ու մայրցամաքի բոլոր բնակիչներին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի խոսքով՝ հեռուստաընկերության զարգացման ռազմավարության ամենակարևոր կետերից մեկը հաղորդումները Սփյուռքում ամբողջությամբ հասանելի դարձնելն է:
Նոր հնարավորություն է ստեղծվել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի համար: Նրանք երկրորդ կայանով, վերգետնյա ոչ կոդավորված հեռարձակմամբ կարող են դիտել Առաջին ալիքի բոլոր հաղորդումները ժամային նույն շրջանակներում, Հայաստանում ուղիղ հեռարձակումից 12 ժամ անց:
ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մեր հայրենակիցներն Առաջին ալիքն ընդունելու համար իրենց տարածաշրջաններին համապատասխան տեխնիկական տվյալներին կարող են ծանոթանալ հեռուստաընկերության պաշտոնական www.1tv.am կայքում։ Այնտեղ նշված են բոլոր տարածաշրջանների չափորոշիչները:
Մանրամասները՝ տեսանյութում