Նա հանդես է եկել օդամուղ հրացանի 10 մետրի որակավորման փուլում: 20-ամյա մարզիկը 50 մասնակիցների մեջ գրավել է 24 -րդ տեղը և ավարտել է ելույթները:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են 31-րդ օլիմպիական խաղերը: Մրցումային երրորդ օրը մրցասպարեզ է դուրս եկել հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը, որի 20-ամյակը օրերս է լրացել: Նա հանդես է եկել օդամուղ հրացանի 10 մետրի որակավորման փուլում: 20-ամյա մարզիկը 50 մասնակիցների մեջ գրավել է 24 -րդ տեղը և ավարտել է ելույթները: