1/16 եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, Պեկինի բրոնզե մեդալակիր, կուբացի Ռոնիել Իգլեսիասը: Այդ մրցամարտը կկայանա օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20.15-ին:
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական մարզադահլիճում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակը տարավ խաղաղօվկյանոսյան Ֆիջին ներկայացնող Ուինսթոն Հիլի նկատմամբ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին հայ մարզիկին:
1/16 եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, Պեկինի բրոնզե մեդալակիր, կուբացի Ռոնիել Իգլեսիասը: Այդ մրցամարտը կկայանա օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20.15-ին: