Ոստիկանությունում շարունակվում է պաշտոնանկությունների շարքը: Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանությունում շարունակվում է պաշտոնանկությունների շարքը: Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, օգոստոսի 5-ին, Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով ոստիկանության մի շարք աշխատողների հետ միասին Աշոտ Կարապետյանին խիստ նկատողություն էր հայտարարվել, մեկ այլ բարձրաստիճան ոստիկանի` ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները դադարեցվել էին։